R.P. McMurphy (alkhimik) wrote,
R.P. McMurphy
alkhimik

«Իմ զենքը իմ զենքն է». Հաղթողները ստացան մրցանակներ (տեսանյութ) - Հասարակություն - Պանորամա | Հայաստ

«Իմ զենքը իմ զենքն է». Հաղթողները ստացան մրցանակներ (տեսանյութ) - Հասարակություն - Պանորամա | Հայաստանի նորություններ


Մամիկոնյան փողոցում գործող AsparARMS ընկերությունն այսօր մարդաշատ էր: Ընկերության ու Արման Սաղաթելյանի նախաձեռնությամբ կազմակերպված ֆեյսբուքյան ֆոտմորցույթի հաղթողները եկել էին ստանալու մրցանակները: Մրցանակակիրները հիմնականում լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին:

«Վերջին օրերի դեպքերը ապացուցելու եկան, որ ուժն է ծնում իրավունք, իսկ ուժի հիմնական գրավականը զենքն է ու դրան տիրապետելը»,-նկատեց Ա. Սաղաթելյանը:

imzenqy@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկված ոչ բոլոր նկարներն են տեղադրվել ֆեյսբուքում, կազմակերպիչներն ասում են անհասկանալի, նույնիսկ վախենալու լուսանկարներ են եղել:

408 «լայք» հավաքած ու առաջին տեղը գրաված Հովհաննես Շողիկյանին, ով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է, ընկերությունը «Գամո» իսպանական բրենդի զենք նվիրեց: Մրցանակակիրը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու իրեն «լայք» տվածներին, ապա ցանկություն հայտնեց. «Զենքը գործի դնելու անհրաժեշտություն թող երբեք չլինի, դրանք թող օգտագործվեն պարապմունքների ժամանակ»:

AsparARMS ընկերությունը նաև մի քանի անվանակարգերի համար էր մրցանակ սահմանել` «Լավագույն լուսանկար ատրճանակով», որտեղ հաղթող դարձավ հայտնի բլոգեր Էդգար Բարսեղյանը, «Զենքին համապատասխան լավագույն հանդերձանք» անվանակարգում հաղթեց Ալբերտ Պողոսյանը, «Լավագույն նկար այլ զինատեսակներով» անվանակարգում` Հարություն Աթշեմյանը:

Կազմակերպիչները նաև մրցանակներ էին նախապատրաստել մրցույթի մասնակից բոլոր կանանց համար` Աննա Գզիրյան, Արմինե Ադիբեկյան, Անժելա Էլիբեգովա, Վարդուհի Բուչախչյան, Լալա Տեր-Ղազարյան, Ռոզա Հովհաննիսյան, Աստղիկ Իգիթյան: Ընկերություն ներկայացածներին հանձնվեց «Smith &Wesson» ֆիրմայի դանակներ, ձևավորված ավանդույթի համաձայն` սառը զենքը տալուց առաջ պահանջելով մետաղադրամ: Կազմակերպիչները մաղթեցին, որ դրանք օգտագործվեն ըստ նշանակության` «պոմիդոր, վարունգ կտրելու համար»:

Ընկերությունը մրցույթի հաղթողների համար այլ անակնկալ էլ էր պատրաստել` 10 կրակոց ատրճանակից:

P.S. Էս էլ հրաշք մրցանակս.
475692_4048116119332_892929348_o
Tags: դանակ, ես, զենք, մրցույթ
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 6 comments