August 23rd, 2012

Հայերեն յունիկոդ ֆոնետիկ ստեղնաշար

«Մարդ ես՝ պետք էկավ» շարքից: Քանի որ հարգելի Մայքրոսոֆտը, կարծես, չի շտապում զարմացնել մեզ Windows 7 օպերացիոն համակարգում նախապես ընդգրկված հայերեն ֆոնետիկ ստեղնաշարով, ինքս այն ստեղծել եմ ինձ համար: Ձեզ հետ էլ կիսվում եմ, մարդ ես՝ պետք էկավ, ջանջալ գործ ա։ Ստեղնաշարի կառուցվածքից ինքս օգտվում եմ արդեն մի տաս տարի, դեռ Kdwin-ով հատուկ ինձ համար հարմար ստեղծել էի, չգիտեմ որքանով է այն հարմար ձեզ համար։
Պատկերում կարող եք տեսնել շարվածքը (բացակայողը՝ հայկական դրամի նշանն է ( ), որն առկա է ոչ բոլոր տառատեսակներում).
Հայերեն յունիկոդ ֆոնետիկ ստեղնաշար
Ներբեռնել կարելի է այստեղից։
1. Բեռնել
2. Արխիվը բացել
3. Սեղմել setup.exe
4. Պետք է որ ավտոմատ տեղադրվի։ Ստուգել և հին ստեղնաշարն անջատել կարող եք այստեղ. Start > Control Panel > Clock, Language, and Region > Change keyboards or other input methods > Change keyboards