Ստեփանակերտի օդանավակայան
Այսօր, դեկտեմբերի 7-ին, քաղաքացիական ավիացիայի միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ում սրտերը երկնքում են։
Այս առիթով Ավիատորը որոշեց հրապարակել PanARMENIAN Photo-ի հետ համատեղ ստեղծած Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի մասին ֆոտո-ռեպորտաժը։ Չէ որ սա նոր քայլ է Հայաստանի ավիացիայի համար, և բավականին շուտով մենք բոլորս արդեն հնարավորություն կունենանք հասնել Արցախ ոչ միայն գետնով, այլև երկնքով, ինչպես վայել է մինչև հոգու խորքը երկնքին սիրահարված մարդկանց՝ իսկական ավիատորներին։
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։