July 14th, 2011

Մարդիկ ու ես

Առավոտյան գնում էի աղցան ու ձու առնելու ու քշելուց մտածում էի մարդկության մասին։ Ավելի շուտ՝ իմ վերաբերմունքի մասին։ Ես մի տեսակ չափազանց էմոցիոնալ մարդ եմ (ու ճիշտն ասած, զարմանում եմ սառը հաշվարկով ապրողների վրա, ճիշտ է, մի պահ կար, որ նախանձում էի, հետո հասավ, ինչքանով է բախտս բերել)։ Հա, ու մարդկանց մասին մտածում եմ միայն էրկու բան.
- Վայ, ինչ կայֆն ա, գժվում եմ իրա համար, սիրում եմ, վայ պուպուշ, ընկեր, ախպեր, չուվիխ։
Կամ.
- Արա, էդ ո՞վ ա էդ դեբիլ ապուշ ախմախ հիմարը։
Իսկ եթե դրանցից ոչ մեկն եմ ասում, ոչ էլ՝ մյուսը, ուրեմն դեռ բավականաչափ տեղեկություն չունի իմ էմոցիոնալ համակարգը էդ մարդու մասին։
Մի ժամանակ կար, երբ մի մարդու մասին մեկ օրվա ընթացքում տարբեր բաներ իմանալու մասին օրը երեք անգամ փոխվում էր իրա նկատմամբ իմ վերաբերմունքը։ Բայց հիմա ոնց որ վերջապես ստաբիլացել ա։ Սկսել եմ ամենասկզբից վստահել գնահատականներիս, ու հիմնականում՝ չսխալվել։
Մի բան էլ. ինձ մոտ բոլոր մարդիկ ի սկզբանե, ասյպես ասած՝ դեֆոլթով, ծրագրավորված են լինելու դրական լիցքերի գոտում։ Էնպես որ կարելի է ոչինչ չանել ու արդեն դրական վերաբերմունք ստանալ։ Բացասականը՝ միայն ինչ որ ախմախությունների արդյունք կարող է լինել։
Ասածս ինչ ա։
Տո ես շատ գիտեմ, ի՞նչ ա... :)