June 29th, 2011

ՀՀ ՌՕՈՒ ИЛ-76-ը վթարային վայրէջք է կատարել

Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը հունիսի 28-ի ցերեկը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի «Մարինովկա» օդանավակայանում` տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր` հունիսի 29-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

«Օդանավում տեխնիկական խնդիրներ են ծագել, որի հետ կապված անձնակազմը որոշել է վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում: Տեխնիկական թերությունները վերացնելուց հետո, օդանավի անձնակազմը ուղղություն է վերցրել դեպի Հայաստան: Օդանավը հաջողությամբ վերադարձել է երկիր»,- նշել է նա:

«Մոսկվայի ժամանակով 15։10-ին Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը թռել է Մարինովկայի օդանավակայանից։ Վերթիռից հետո չեն փակվել շասսիները, ինչից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է հետ վերադառնալ»,- հայտնել են օդանավակայանի տեխնիկական ծառայությունից, հայտնում է newsru.com-ը: Օդանավը վայրէջք է կատարել վերթիռից 12 րոպե անց:

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852
ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852

 

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

Կաթսուհիկո Տոկունագա. մեր աչքերը երկնքում

Katsuhiko Tokunaga

Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի մարդու, որի հրաշալի լուսանկարների շնորհիվ այսօր բոլորս էլ կարող ենք վայելել օդանավերի (հատկապես՝ ռազմական օդանավերի) հզոր գեղեցկությունը բնական միջավայրում՝ երկնքում։ Ճապոնացի Կաթսուհիկո Տոկունագան օդային լուսանկարչության կենդանի լեգենդ է։ Նրա լուսանկարները համացանցում շատ տարածված են, և, եթե դուք դրանք տեսել եք, ապա չեք զարմանա։ Իսկ եթե չեք տեսել՝ բաց մի թողեք այս առիթը։
Կաթսուհիկո «Կաթսու» Տոկունագան ծնվել է 1957 թվակականին։ Բնագավառը, որ նա ընտրել է, և որում հմտացել է կոչվում է air-to-air լուսանկարչություն։ Սա օդային լուսանկարչության մի տեսակ է, որում լուսանկարիչը անմահացնում է օդանավը ոչ թե գետնից, այլ մեկ այլ օդանավից։ Տոկունագան աշխատել է մի շարք ավիաարտադրողների հետ, որոնց թվում են Dassault-ն, Embraer-ը, Eurofighter-ը, Korean Aerospace-ը, Lockheed Martin-ը, Mikoyan-Gurevich-ը, Pilatus-ը, Saab-ը և Sukhoi-ը։ Նրա կարիերան սկսվել է 1978 թվականին ԱՄՆ օդուժի T-33A Shooting Star-ի ետևի նստարանին։ Նա նաև հրատարակել է մի շարք գրքեր, օրինակ՝ “Smoke Trails: The last of the F-4 Phantoms” (համագործակցությամբ՝ Ջեյմի Հանթերի հետ), “Super Blue” և “Top Teams”.
Դե, իսկ հիմա, երբ կարծես բավականաչափ ծանոթացանք Վարպետի հետ, ժամանակն է վայելելու նրա արվեստը։

tokunaga-airforcegr39tokunaga-airforcegrtokunaga-airforcegr3tokunaga-airforcegr5tokunaga-airforcegr7tokunaga-airforcegr9
tokunaga-airforcegr11tokunaga-airforcegr13tokunaga-airforcegr15tokunaga-airforcegr17tokunaga-airforcegr19tokunaga-airforcegr21
tokunaga-airforcegr23tokunaga-airforcegr25tokunaga-airforcegr27tokunaga-airforcegr29tokunaga-airforcegr31tokunaga-airforcegr33
tokunaga-airforcegr35tokunaga-airforcegr37tokunaga-airforcegr36tokunaga-airforcegr38tokunaga-airforcegr32tokunaga-airforcegr34
tokunaga-airforcegr30
tokunaga-airforcegr28
tokunaga-airforcegr24
tokunaga-airforcegr26
tokunaga-airforcegr22
tokunaga-airforcegr18
tokunaga-airforcegr20
tokunaga-airforcegr16
tokunaga-airforcegr14
tokunaga-airforcegr10
tokunaga-airforcegr12
tokunaga-airforcegr8
tokunaga-airforcegr2
tokunaga-airforcegr6
tokunaga-airforcegr4
11
1
13
19
Pilatus
Katsuhiko Tokunaga
Pilatus
d98_1253
F-2B
T-50 Golden Eagle
T-50 Golden Eagle
T-50 Golden Eagle
T-50 Golden Eagle
T-50 Golden Eagle
T-50 Golden Eagle
043ATA_091130_0120
043ATA_091130_0207
043ATA_091130_0255
043ATA_091202_0357
L-39C Albatros
SSJ 100 Armavia
Mirage 2000C
M2000NAGA_DESSOUS
Mirage 2000C
Mirage 2000C
385AFA_070420_1151
F-16AM Fighting Falcon
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100
SuperJet 100

 « prev      1   2   3   4      next »  
(79 Photos)

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։