June 27th, 2011

PAS11. Airbus A380-ը կրկին թևեր առավ և թռավ

Գետնավարման ընթացքում տեղի ունեցած վթարից հետո մի քանի օր զրկված լինելով թռչելու հնարավորությունից, Airbus A380 ինքնաթիռը վերջապես օդ բարձրացավ Լե Բուրժեում։ Վնասված թևը փոխարինվել է մեկ ուրիշ փորձնական A380-ի թևով։ Այս ինքնաթիռների նպատակն է Rolls-Royce ընկերության Trent XWB շարժիչների փորձարկումը։

Վթարը
Վթարը

 

Վնասված թևը
Վնասված թևը

 

Վերանորոգված թևը
Վերանորոգված թևը

 

Վերթիռը
Վերթիռը

 

Թռիչքը
Թռիչքը

 

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

Ժերար Դեպարդիեն նկարահանվել է Sukhoi Superjet 100 օդանավի գովազդում` «Արմավիայի» համար

Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանիացի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է «Արմավիա» ընկերության Sukhoi Superjet 100 օդանավի գովազդում:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Միացյալ ավիաշինարարական կորպորացիան, դերասանը հետեւել է նոր օդանավի թռիչքին եւ տպավորված է եղել:

Ներկայումս Դեպարդիեն նկարահանվում է «Արմավիայի» գովազդում` Փարիզի ավիասրահում:

Հիշեցնենք, որ առաջին Sukhoi Superjet 100 օդանավը հայկական «Արմավիա» ընկերությանն է հատվացվել այս տարվա ապրիլի 19-ին: Օդանավը ընկերության վրա նստել է 24 մլն դոլար: Sukhoi Superjet 100-ը նախատեսված է 1,5-2 ժամ տեւող թռիչքների համար: Այն թռիչքներ կկատարի Երեւանից Մոսկվա, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ:

Աղբյուրը՝ News.am

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

Փարիզից Նյու Յորք՝ 2 ժամում

Միացյալ Թագավորությունում գործող HyperMach Europe ընկերությունը Փարիզի օդային շքահանդեսում զգուշորեն շոշափում է շուկայի տրամադրությունները, ներկայացնելով մի բոլորովին նոր կոնցեպտուալ ծրագիր, որը կամ անմիջապես կդադարի գործելուց, կամ էլ գոնե մի փոքր ուժ կառնի։
SonicStar-ը 20-տեղանոց 3.5M արագություն ունեցող բիզնես ջեթ է, որի ամենաշահավետ բարձրությունը կազմում է 62000 ֆուտ (19000 մ)։ Այն կարող է Փարիզից Նյու Յորք հասցնել ընդամենը 1 ժամ 45 րոպեում։ Ուժային կայանքը բաղկացած է 54700 ֆունտ (245kN) շարժուժ ունեցող S-Magjet 4000X հիբիրիդային էլեկտրագազային տուրբինայով շարժիչից, որը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում։ Դրա վրա նաև տեղադրված է գերձայնային հարվածը մեղմացնող մեխանիզմ, որը, հավանաբար, վերգետնյա թռիչքները թույլատրելի դարձնելու նպատակ ունի։ Առաջին թռիչքը ծրագրված է իրագործել 2021 թ.։
Չնայած, դյուրին է նման նախագիծը համարել տնտեսապես անիրատեսական և տեխնիկապես անհասանելի, միևնույն է, Concorde-ից շատ ավելի արագ օդանավի մասին միտքը շարունակում է հետաքրքրություն շարժել։ EADS-ը Փարիզում քննարկէլ է նաև զրոյական արտանետումներով գերձայնային տրանսպորտի ընդհանուր գաղափարը։ Այդ քննարկումների համաձայն նախատեսվում է, որ մարդկությունը 2050 թվականին կունենա այսպիսի օդանավեր, որոնք կթռչեն M4 արագությամբ, և Փարիզից Տոկիո կհասնեն 2.5 ժամում։

SonicStar գերձայնային բիզնես ջեթը
SonicStar գերձայնային բիզնես ջեթը

3.5M` ընդամենը 10 տարուց

 

SonicStar
SonicStar

2021 թվականի երկինքը արդյո՞ք այս տեսքը կունենա

 

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

SuperJet International-ը և Արմավիան 6-ամյա SuperCare համաձայնագիր են ստորագրել

Հունիսի 24 2011, Փարիզ, Լե Բուրժե – “SuperJet International”-ը, “Alenia Aeronautica”-ի և “Sukhoi Holding”-ի համատեղ ձեռնարկությունն այսօր հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության հետ վերջինիս “Sukhoi Superjet 100″ երկու օդանավերին վերաբերող “SuperCare” համաձայնության ստորագրման մասին:
Փարիզի օդային շքահանդեսի ժամանակ այդ համաձայնության մասին հայտարարել են “SuperJet International”-ի գլխավոր տնօրեն Կառլո Լոգլին և «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

“SuperJet International”-ը հայկական ավիաընկերությանը կմատակարարի պահեստամասեր և կապահովի սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը։ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս պայմանագրի սկզբնական գործուղության ժամկետը 6 տարի է։

«Արմավիա»-ի գլխավոր տնօրեն պրն. Բելլույանն ասում է. «Մենք հպարտ ենք աշխատելու “SuperJet International”-ի հետ, միանալով նրանց “SuperCare” ծառայությանը։ Համոզված ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ մեր օդանավերի հասանելիությունը էլ ավելի բարձրացնելու, միաժամանակ ծախսերը նվազագույնին հասցնելու և բյուջեն լիովին վերահսկելի դարձնելու ուղղությամբ։»

Հիշեցնենք, որ առաջին “Sukhoi Superjet 100″-ը «Արմավիա» ընկերության կազմում իր առաջին թռիչքը կատարեց 2011 թ. ապրիլի 21-ին։ Օդանավը շահագործումը սկսվեց շատ կարճ ժամանակահատվածում՝ պաշտոնական առաքումից ընդամենը 2 օր անց։ Հունիսի 16-ին օդանավը կոմերցիոն շահագործման հանձնվեց նաև ռուսական «Аэрофлот»-ի կողմից՝ Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ չվերթում։

Sukhoi Superjet 100-95B

 

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

2-րդ շաբաթ. PAS11 և Dreamliner

Այս շաբաթ ուշադրությունս երկու հրաշալի տեսանյութ գրավեցին։ Երկուսն էլ նկարահանվել են FLIR տեխնոլոգիայով, որը ոչ այլ ինչ է, քան ընդամենը ջերմային տեսանկարահանում։ Մեծ հաճույքով կիսվում եմ։

Փարիզի օդային շքահանդեսի թռիչքային առաջին օրվա կարճ տեսությունը.

Boeing 787-ի վայրեջքը.

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։

Про последние посты

Если я со своими самолетиками вдруг вам надоем, вы только дайте знать. Просто я подумал, что странно будет не пропиарить совершенно новый проект через мою родную прекрасную доказавшую свою эффективность жежешку.
Что касается самого проекта - собираюсь развивать. И не без вашей помощи тоже. Проект задуман на армянском. Простите меня, мои русскоязычные читатели, но иногда вы будете видеть эти квадратики или, в зависимости от ваших настроек, прекрасные армянские буковки у меня в журнале. Буду рад опубликовать на Авиатор-е ваши впечатления от воздушных судов, авиа-путешествий, и всего остального, что в той или иной мере связано с этим прекраснейшим миром. Проект пришел мне в голову, когда я осознал, что уже не помню, когда в ответ на вопрос «Кем ты хочешь стать, когда вырастешь» слышал бы от какого-нибудь мальчугана гордое «Летчиком!». И это, по-моему, печально. Успокаивает одно: заразившись однажды воздухом, болеешь им всю жизнь.