May 11th, 2011

Ետ տվեք մեր փողերը

Հ1 ձաձա, հերիք ա վարի տաս բուդջեն, այ ախպեր։ Կառավարել սովորեք, եքա հիմնարկ ա, դժվար ա, հասկանում եմ, բայց պետք ա: Հավաքվեք ու սիկտիր էղեք ու գոնե կառավարման արագացված դասընթացների գնացեք։
Էմմիին էլ ուժ եմ ցանկանում։ Հեսա բոլորը իրա վրա են հարձակվելու՝ համոզված, որ էդ տխմար ու իրան չսազող երգը ինքն ա ընտրել, ու ընդհանրապես՝ ինքն ա պարտվել։
Երբ բարձր տեղ ՝ինք գրավում ասում էի միշտ. Հ1-ն ա բարձր տեղ գրավել, ոչ թե երգիչը, որովհետև տեսնում էի ու գիտեի, թե որքան աշխատանք ու որակով ջանքեր են թափվում էդ նախագծի վրա։ Ու ոնց էր կառավարվում էդ ամենը։
Հիմա էլ եմ ասում. Հ1-ն ա պարտվել, ոչ թե երգիչը։ Թե ինչու... Տրամաբանություն ունեցողը ինքնուրույն էլ կհասկանա։
Մի բան էլ. ինձ չի հետաքրքրում Եվրատեսիլը ինքը իրանով։ Պարզապես դա սանդղակներից ևս մեկն է, որով կարելի է չափել մեր Հեռուստատեսության որակն ու մակարդակը։
волк, волчара, рррррр

Երաժշտական ռեանիմացիա

Ամենախնդալուն էն ա, որ էս պապսա լսողները մեկ էլ սկսում են իրար հետ վիճել։ Էդ վախտ ուզում եմ մի չագուչով տամ գլուխ-մլուխ տեղները գցեմ :)

Մի հատ խնդրանք ունեմ։ Լսեք էս երգը, ու պատմեք ձեր տպավորությունների մասին։ Ի դեպ, հատուկ չեմ ընտրել, էս պահին հնչող երգն է։ Միայն խնդրում եմ Opeth-ի ֆանատներին հեռու մնալ։ Ինձ իրոք շատ հետաքրքիր ա, ոնց են մարդիկ լսում երաժշտություն, մանավանդ, ասենք առաջին անգամ երբ մի անծանոթ բան են լսում, ինչպես են գնահատում, ինչ մեթոդներով։ Շատ եմ խնդրում չանցնել կողքով։



Կանխավ շնորհակալ եմ։