March 25th, 2011

Փչվիր, փչվիր, կյանքի կարուսել։



Էս հարցը պետք է վերջ ի վերջո իր լուծումն ունենա, չէ։
Ինչ եք կարծում, որ ճանապարհով է ավելի հավանական գտնել այս խնդրի արագ լուծումը։ Ես էսօր մի քանի տարբերակի մասին էի մտածում։ Օրինակ՝
ա. բոյկոտ, գիտակից բնակչության կողմից։ Էնքան բոյկոտ, որ սկսեն մինուսով աշխատել։ Ինքս կարծում եմ, որ այս ճանապարհը մի քիչ իրատեսական չի։ Լիքը ծնողներ, կարծելով թե լավ բան են անում, էրեխեքին ստեղ խաղացնում են, իրականում աջակցում են էս անճաշակությանը ու փչացնում իրենց սեփական զավակների գեղագիտական աշխարհընկալումը։ Բայց մի դրական բան էլ կա էս տարբերակում։ Այն է՝ դիմադրության բացակայությունը։ Հո չեն ծեծելու ասեն էկեք կառուսել նստեք։ Բայց դե մեկ ա, անիրական եմ համարում։
բ. ՀՀ Քրեական օրենսգիրք / Հոդված 185: Դե սրա մասին չեմ էլ խոսում։ Փչովի այլանդակության համար նստել կամ 50-100 նվազագույն աշխատավարձ տալ ոչ ոք էլ չի ուզում։ Ու ընդհանրապես՝ օրենք խախտելը լավ բան չէ, երեխաներ։ Մանավանդ եթե դուք ոստիկան չեք։
գ. Քաղաքապետի զահլեն տանել։ Չգիտեմ, հավաքվել մի 1000 հոգով քաղաքապետարանի հասցեներին ուղարկել սենցոտ ֆոտոներ։ Կամ մի ուրիշ միջոց, ամեն դեպքում նենց մի բան, որ իրոք զահլեքը գնա։
դ. ստորագրահավաքներ, ցույցեր և այլ ապարդյուն միջոցներ
ե. էս էլ դուք առաջարկեք

Լուսանկարը՝ yaxontoviy

Թարմացում. Այստեղ կարելի է մասնակցել այս թեմայի շուրջ հարցմանը։ Սենց սկսենք, որ հասկանանք, իրոք ժողովուրդը դրան դեմ ա, թե մենք ինչ որ մի քանի հոգի մարդ ենք ընդամենը։ :)