March 20th, 2011

Կրիտիկական զանգված

Ուղեղումս այսքան տարի կուտակվող մտքերն ու սրտումս հավաքվող զգացմունքները կամաց-կամաց մոտեցան "կրիտիկական զանգված" կոչվածին։ Միգուցե, դրան պատճառ դառձավ մի երկու շաբաթ առաջ ոստիկանության կողմից ապօրինի և անհիմն "Կենտրոն" բաժանմունք բերվելուս փաստը, դրան գումարվեց իմ կողմից ծայրահեղ դրական դիտվող "Ազատության ծոմը", այս ամենը խառնվեց ոստիկանության բացահայտ ապօրինի գործելավոճին և համեմվեց վերջին 20 տարվա Հայաստանի Հանրապետության բավականին կեղտոտ պատմությունով։ Մի բան գիտեմ հաստատ։ Կարծրատիպները սեփական ուղեղումս կոտրելու անհրաժեշտության գիտակցությունը ամբողջովին կլանել է մտքերս։ Որքան էլ ցավոտ դա չլինի, սեփական անձի անկեղծ գնահատական պետք է տալ, հետևություններն էլ անել գործերով, այլ ոչ՝ խոսքերով։
Մենակ մի բան չի փոխվել։ Ինձ միշտ մեկ էր թե անձերից ով կլինի գերագույն աթոռներին։ Հիմա էլ է մեկ։ Բայց անօրինականությունները, որոնք նկատում են մարդիկ, որ առաջ չէին էլ ուզում նկատել՝ չափանիշ են։ Էդքանը։