September 2nd, 2010

Աղոթք

Մի հատ քրիստոնյա լիներ` ճղեի:
Մի հատ հեթանոս լիներ` ճղեի:
Մի հատ բուդդիստ լիներ` ճղեի:
Մի հատ Եհովայի վկայական լիներ` ճղեի:
Մի հատ մահմեդական լիներ` Մուհամեդին նկարեի դնեի դեմը:
Մի հատ կրոն լիներ` պայթացնեի:
Մի հատ իզմ լիներ` վարի տայի:
Մի հատ մեկն ասեր «սխալ ես», ձախ բռունցքս ու աջ այտս դեմ տայի:
Մի տեսակ սաղ նրանից ա, որ «տերս, որ երկինս ես», կամ էլ «Արևս ես», կամ էլ «գրքի տողերում ես», կամ էլ էլ խույ յիվո զնայետ որդե ես, ոչ թե` Սրտումս ես:
Մեկը լիներ` բացատրեր:
Մյուսը լիներ` հասկանար:
Էդ սաղ անունները որ փոխարինվեին իրական սիրով, մարդ ես, մի օր կռիվներն էլ պրծնեին:
Մնային, քարը տրաքի` պատերազմներ: Բայց դե պատերազմները հիմնականում թշնամու հետ են, կարելի է: Թշնամին որ չլնի, հո ինքներս մեր դեմ չենք պայքարելու...
Իսկ կռիվներն ու վեճերը`
հարազատների միջև են:

Ժպտա-մպտա: