February 6th, 2009

Հայ լրագրողներին:

Պահանջում եմ, հանուն նրա, որ իմ երեխաները ստիպված չլինեն Հայոց պատմությունը ուսումնասիրելիս կարդալ ձեր ծնած ծայրաստիճան կեղտոտ տեքստերը, այդ բոլոր անձնավորված հայհոյանքներն ու փողոցային տգեղ արտահայտությունները` զերծ մնալ հիմար, բուլվարային մամուլին միայն բնորոշ դարձվածքներից, և այն ամենից ինչից դուք պարտավոր եք զերծ մնալ ձեր իսկ մասնագիտության էթիկական նորմերից ելնելով: Էնպիսի տպավորություն է, կարծես ձեր համալսարեննում հատուկ դասավանդում են ինչպես ճիշտ վիրավորել, քծնել, կեղտի կճուճներ դատարկել, հեգնել, և այդ ամենը` մամուլի էջերից, հնարավորինս տհաճ արտահայտություններով:
Որ թերթը բացում ես, ոնց որ պառավների սուրճ ըմպելուց զրուցներ լինեն: Սրա բոյը թաղեմ, նրա գլխին քաքեմ, էս, էն: Մի թե՞ չեք հասկանում, որ Ձեզ արդեն վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում: Որովհետև չի կարող լուրջ թերթը, կամ մամուլի այլ ներկայացուցիչը տպագրել էդքան կեղտ ու ատելություն ու մնալ մաքուր ու ցանկալի: Չէ, եթե Ձեր առավելագույն խնդիրն է` ապրել էս օրով, իհարկե, էդ ամենը հասկանալի է: Բայց դե, ցավոք սրտի, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ այդ ամենը նույնիսկ ծոռներիս ծոռները տեսնեն: Մարդ մի քիչ պատասխանատու կլինի իր սեփական ապագայի նկատմամբ:

Էդգար Բարսեղյան