R.P. McMurphy (alkhimik) wrote,
R.P. McMurphy
alkhimik

  • Location:
  • Music:

Amena.AM

ПРедставляю вашему вниманию новый проект AMENA.AM . Сайт представляет из себя рейтинг ереванских компаний, формируемый потребителями - участниками сайта. Место где будет возможно найти объективную информацию о компаниях в Ереване.
Знаете ли вы какой клуб лучший в Ереване, в котором кафе сервис лучше всего, где покупать музыкальные центры, а где компьютеры ?
Если нет то вам сюда www.amena.am.
Если же ответы известны вам то тем более стоит поделиться своей точкой зрения :)!
Далее следует развернутая инфа на армянском :)


Ի՞նչու ես չեմ ստանում լիարժեք տեղեկություններ այն ամենի մասին ինչի համար վճարում եմ

Հաճախ, երբ մենք պատրաստվում ենք կատարել որևէ կարևոր գնում, առաջանում է տհաճ մի իրավիճակ, երբ հարկավոր են մաքսիմալ օբյեկտիվ տեղեկություններ, որոշում կայացնելու համար, սակայն չգիտես թե որտեղի՞ց այդ տեղեկությունները հայթհայթես: Մեզ պետք է իմանալ, թե որտե՞ղ են գները ցածր, ո՞ր ընկերության արտադրանքն է որակյալ, որտե՞ղ է սպասարկումը գտնվում քիչ թե շատ պատշաճ մակարդակի վրա և այլն:

Սակայն այս ինֆորմացիան, արի ու տես, որ "դեֆիցիտ" է: Չորս կողմից անընդհատ տեղացող գովազդը գովերգում է ինչ հնարավոր է, բայց իրականությունը, չգիտես ինչու, մի քիչ տարբերվում է նոր լվացքի փոշի գնած երջանիկ տիկնոջ ներկայացրած պատկերից:

Այդ պատճառով մարդիկ շատ թերահավատորեն են մոտենում գովազդին, և, ասենք, սառնարան գնելիս շատ ավելի կվստահեն հարևան Վահիկ ձյաձյաին, որն աշխատում է վերանորոգման կենտրոնում և լավ տեղեկացված է սառնարանների հետ կապված նրբություններից: Սակայն միշտ չի, որ Վահիկ ձյաձյան բնակվում է Ձեր հետ նույն շենքում: Եւ այդ դեպքում ստիպված ենք գնումներ կատարել մեզ հասանելի կծկտուր, անհուսալի տեղեկությունների վրա հիմնվելով: Ծանո՞թ է այս անհանգիստ և անհարմար զգացողությունը:

Ի՞նչ անել

Amena.am նախագիծը կոչված է գոնե որոշ չափով թեթևացնել երևանցիների այս հոգսը, միավորելով բոլոր սպառողներին կայքի միջոցով: Հավագելով բոլորիս փորձը և տեղեկությունները մի տեղ, մենք կունենանք օբյեկտիվության հավակնող տեղեկությունների աղբյուր, որը կծառայի սպառողների շահերին:

Կայքում ներկայացված են բազմաթիվ ընկերություններ, որոնք բաժանված են ըստ բնագավառերի: Կայքի այցելուները կարող են թողնել իրենց կարծիքները, քննարկել այս կամ այն ընկերությունը, պատմել առնչվելու իրենց փորձի մասին, գնահատել այդ ընկերությունների գործունեությունը: Արդյունքում սպառողները իրենք են կառուցում իրատեսական վարկանիշ: Կարելի է նաև առաջարկել նոր ընկերություններ:

Գնահատումը տեղի է ունենում ըստ 4 հատկանիշերի, որպեսզի ամեն ձեռնարկության պատկերը լինի առավելագույնս ամբողջական: Դրանք են`

  1. Գները: Մատչելիությունը
  2. Սպասարկումը: Ծառայությունների մատուցման որակը
  3. Որակը: Որակյալ են արդյոք վաճառվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները
  4. Տեսականին: Մատուցվող ծառայությունների կամ ապրանքների տեսականու բազմազանությունը
Արդյունքում ստացվող միասնական վարկանիշը, և ամեն ձեռնարկության էջում թողած կարծիքները տալիս են բավական իրատեսական տեղեկություններ մեր այսօրվա Երևանյան ընկերությունների մասին, ինչը կօգնի սպառողին կատարել իր ճիշտ ընտրությունը:
Tags: Армения, Бизнес, Ссылка
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 7 comments