Вы читаете alkhimik

Предыдущая запись | Следующая запись

Պարզաբանում


Ես հասկացա, որ կարիքը կա՝ իմ կողմից մի փոքր ավելի ծավալուն պարզաբանում ու մեկնաբանություն անելու։
Հարգելիներս։ Ես չեմ պնդում, և ինքս էլ, անկեղծ, չեմ կարծում, որ Ուրիխանյանին նվիրված դեմոտիվատորը ահավոր հաջողված է զուտ արվեստի, ճաշակի տեսակետից։ Ավելին, այն նույնքան ցածրարվեստ է, որքան ցածր է չափանիշը՝ քաղաքական գործիչ կոչվելու համար։ Ինչ վերաբերում է դրանում արտահայտած գաղափարին՝ թույլ տվեք մի փոքր ծավալվել ու մանրամասն նկարագրել պրոցեսը, որի արդյունքում ստեղծվեց այդ դեմոտիվատորը։
Սկսեմ նրանից, որ Ուրիխանյանի՝ «Տարվա ամենաոճային քաղաքական գործիչ» ճանաչվելու մասին լուրին տեղեկացել եմ ֆեյսբուքում տեղադրված, kamoblog.am տանող հղումով։ Ինձ թվում է, կարիք չկա պատմելու, թե որն է այդ կայքի ուղղվածությունը, այն է՝ քաղաքականության հետ մինչ այդ ընդհանրապես
ոչ մի կապ չունենալը։ Այդ պատճառով իսկ միանգամից զարմացա. ի՞նչ գործ ունի քաղաքական գործչի մասին նյութը շոու-բիզնեսի, «գլամուրի», թիթիզության, աստղային փայլիկներով լուսանկարների կողքին։ Կարդալով նյութը էլ ավելի զարմացա, որ լինելով քաղաքական գործիչ, պարոն Ուրիխանյանը ոչ միայն համաձայնվել է այդ կոչումը իրեն շնորհելու հետ, այլ նաև հպարտորեն կիսվել է այդ լուրով իր ֆեյսբուքյան էջում։ Ես ոչ մի դեպքում չեմ ցանկանում վիճարկել պարոն Ուրիխանյանի ոճայնությունը. կոչումը շնորհողների մասնագիտական հմտությունները այդ հարցում հաստատ ավելի խորն են, քան իմը։ Բայց այն, որ անմիջապես պատկերացրեցի պարոն Ուրիխանյանի պաշտոնական դեֆիլեն ԱԺ նիստերի դահլիճում՝ փաստ է։ Փաստ է նաև, որ ոճայնության իմ ունեցած պատկերացումները միանգամից կապում են այդ բառը իգական սեռի հետ։ Այո, ես կարծում եմ, որ լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել սեփական «նվաճումները» այդ ոլորտում։ Չէ, իհարկե հասկանում եմ, երբ ուրիշ ոչինչ չունես արած (խոսքը մասնագիտական գործունեության մասին է)՝ դա է մնում։ Այո՝ ես կարծում եմ, որ ոճայնությամբ հպարտանալը մանեկենուհիների, դերասանուհիների և այլ գեղեցկուհիների մենաշնորհն է։ Դուք, իհարկե, կարող եք ինձ հետ չհամաձայնել այս մտքի շուրջ։ Բայց եթե դատեք ինձ այն ամենի համար, ինչի շուրջ մենք տարաձայնություններ ունենք, կարող ենք համարել, որ դեկտեմբերի 21-ին նշանակված միջոցառումը կայացավ՝ մեծ շուքով։
Հիմա փորձեք կարդալ այս տեքստը և մի պահ հարցնել ինքներդ ձեզ՝ ունեի ես ուրիշ միջոց, որպեսզի այս մտքերս գրաֆիկական տեսքով պատկերեի։ Եվ եթե տեքստն ու պատկերը նույն գաղափարն են արտահայտում, ապա՝ արդյո՞ք այս տեքստն էլ է վիրավորում պարոն Ուրիխանյանին։
Եվ եթե վիրավորում է, միգուցե ես է՞լ դիմեմ դատարան, քանի որ նրա պաշտոնական կայքում տեղադրած նկարներն էլ արատավարվում են իմ՝ ՀՀ քաղաքացուս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։ Չէ՞ որ ես էլ կարծում եմ, որ ՀՀ պատգամավորը փոքր ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջպի» հետ նկարվելն է։

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Comments

( 6 комментариев — Оставить комментарий )
lobzik_azikv
25 дек, 2012 06:39 (UTC)
Мнение велики паэта- этот депутат -цисты децки сад.
зы. Велики Паэт вспомнил пакойного депутата милли меджлиса азербеджана сабацку Анара Мамедханова )))))

Edited at 2012-12-25 06:41 (UTC)
chakra97
25 дек, 2012 07:33 (UTC)
Մենք քո հետ ենք ախպեր ջան !!!
Չնեղվես!!!
arman666
25 дек, 2012 11:22 (UTC)
Վերևի նկարը պատրաստի դեմոտիվատոր ա:))))))))
noni_no
25 дек, 2012 20:08 (UTC)
կամոբլոոոոգ;ՃՃ
Mary Petrosyan
19 фев, 2014 09:25 (UTC)
ապշած եմ ուղղակի...
գուցե դուք տեղյակ չեք,հարգելի' հեղինակ,բայց յուրաքանչյուր մարդ,անկախ մասնագիտությունից,զբաղեցրած պաշտոնից ու հասարակական դիրքից` ունի անձնական կյանքի իրավունք: Անձնական կյանք,որը ոչ մի կերպ չի ազդում նրա գործունեության վրա: Այլ հարց է,որ դուք գլխակորույս փնտրտուքների արդյունքում գտնում և հրապարակում եք մարդու անձնական լուսանկարները,որոնք,ի դեպ, գուցե շատ ավելի լավն են,քան մեզանից ցանկացածինը, ու սկսում եք դրանք քննության ենթարկել: Տարօրինակ է,որ ըստ ձեզ` քաղաքական գործիչն իրավունք չունի լուսանկարվելու: Նա առավոտից երեկո,քուն ու դադար կորցրած պիտի զբաղվի քաղաքական`առանց այդ էլ <<անշնորհակալ>> գործունեությամբ:
Ու եթե դուք այդչափ սահմանափակ մտածելակերպի տեր եք,որ համարում եք ոճային լինելը քաղաքական գործչին ոչ հարիր, ուրեմն շտապեմ տեղեկացնել,որ դուք մոլորության մեջ եք: Ոճի զգացողությունն ու ճաշակը հատուկ են ոչ միայն իգական սեռի ներկայացուցիչներին..ի գիտություն..
Ավելորդ եմ անգամ համարում ավելի մանրամասն բացատրելու ձեզ որոշ ակնհայտ երևույթներ..ուղղակի կցանկանայի որ ցանկացած մեկը,որն իրեն իրավունք է վերապահում այս կամ այն անձի մասին կարծիք,առավել ևս վիրավորական նյութ հրապարակել,նախ ինքն իր մեջ հասկանա,թե որն է դրա հիմքը և ընդհանրապես որքանով է դա ճիշտ..
Ցավում եմ,որ էսպիսիք կան!!
alkhimik
19 фев, 2014 10:22 (UTC)
Ես զարմանում եմ. այսքան գրելով, ոնց կարելի է կարդալ չիմանալ :) Ու չասեք, թե նյութս կարդացել եք, չեմ հավատա։ Կամ էլ կարդացել եք, բայց ոչինչ չեք հասկացել։ Կամ էլ հասկացել եք, բայց... սերը կուրացնում է։
P.S. Տեղեկացնեմ ձեզ նաև, որ հայցվորը դատական հայցը հետ վերցրեց դատարանից, քանի որ, կարծում եմ, ինքն էլ հասկացավ աբսուրդը ;)
( 6 комментариев — Оставить комментарий )

Метки

Разработано LiveJournal.com